Սննդակարգեր
Սննդակարգը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ
![Սննդակարգը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ Սննդակարգը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ](up/article/big/file_17265_9892874.jpg)
Կերակրափողի հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում է նրա բորբոքումը` էզոֆագիտը, որն ունի սուր և խրոնիկական ընթացք: Դրանց բնորոշ են կլման ակտի ժամանակ կրծքավանդակի հետին հատվածի ցավերը, սրտխառնոցը, բխկոցը, այրոցի զգացումը և այլն:
Այս հիվանդության ժամանակ չափազանց կարևոր դեր է խաղում սնուցումը: Կերակրափողի սուր բորբոքման ժամանակ պետք է սնվել «ծայրահեղ խնայող» ռեժիմով: Նախ և առաջ անհրաժեշտ է խմել մեծ քանակությամբ հեղուկներ գոլ վիճակում, այդ թվում` առանց գազի հանքային ջրեր, հյութեր: Վերջիններս պետք է լինեն ոչ թթու` ջրով նոսրացված, որպեսզի կերակրափողի լորձաթաղանթը չգրգռվի: Ցանկալի է օգտագործել խնձորի, դեղձի, գազարի, տանձի հյութեր: Այրոցի դեպքում խորհուրդ չի տրվում ծիրանի, խաղողի հյութ խմել, իսկ կոմպոտներին անհրաժեշտ է ջուր ավելացնել: Կերակրափողի սուր բորբոքման առաջին 7 օրերին նպատակահարմար չէ պինդ կերակուրներ ուտել: Օրվա ընթացքում անհրաժեշտ է փոքր քանակներով օգտագործել կարագ, բուսական (կարելի է նաև չիչխանի) յուղ, թերխաշ ձու, կարագով եփված թեթև ապուր, սննդակարգից բացառելով արգանակը, թարմ հացը, հրուշակեղենը, մածունը, որը գրգռիչ ազդեցություն է թողնում ստամոքսի լորձաթաղանթի վրա: Խորհուրդ է տրվում ուտել ջրիկ շիլաներ (ավելի լավ է սպիտակաձավարի կամ հնդկացորենի), չոր լավաշ (քիչ քանակությամբ), կաթնամթերքից` խմել գոլ կաթ, յոգուրտ, կեֆիր: Կարելի է ուտել նաև փոքր կտոր անալի, անյուղ պանիր, դիետիկ թարմ կաթնաշոռ: Հիշեք, որ ուտելիքը պետք է լավ ծամել: Կերակրափողի բորբոքման սուր շրջանից 10 օր հետո սննդակարգը կարելի է ընդլայնել:
Կերակրափողի խրոնիկական բորբոքումների ժամանակ նույնպես խորհուրդ է տրվում ուտել չգրգռող, ջրիկ կամ կիսաջրիկ կերակուրներ: Կաթնամթերքից (բացառելով մածունը), ջրիկ շիլաներից բացի կարելի է ուտել տավարի կամ հավի ոչ ճարպոտ միս, խաշած ձուկ, շոգեխաշած կոտլետ, բժշկական երշիկ, ոչ ճարպոտ նրբերշիկ:
Խրոնիկական էզոֆագիտ է զարգանում նաև, երբ ստամոքսի պարունակությունը, հատկապես թթու ստամոքսահյութը վերադառնում է կերակրափող: Նման դեպքում նույնպես պետք է խնայող սննդակարգ պահպանել, բացառելով կծու, թթու, աղի կերակուրները: Սննդակարգը պահպանելու հետ մեկտեղ` պետք է պարբերաբար, ուտելուց 25-30 րոպե առաջ և ուտելուց անմիջապես հետո հանքային ջրեր խմել` գոլ վիճակում, օրինակ`«Ջերմուկ» կամ «Բջնի»: Դրանք իջեցնում են ստամոքսահյութի թթվայնությունը և լավացնում կերակրափողի լորձաթաղանթի վիճակը: Շատ կարևոր է, որ նրանք, ում ստամոքսի պարունակությունը հաճախ է վերադառնում կերակրափող, ուտեն փոքր չափաբաժիններով, ուտելուց հետո չպառկեն և քնելուց առաջ չուտեն:
Ստամոքսի բորբոքումը` գաստրիտը (ստամոքսաբորբ), նույնպես լինում է սուր և խրոնիկական ընթացքով: Սուր գաստրիտի ժամանակ սնվելու սկզբունքները նույնն են, ինչ կերակրափողի սուր բորբոքման դեպքում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սուր գաստրիտը հիմնականում սննդային թունավորումների հետևանք է, առաջին շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկներ խմել, այդ թվում` հյութեր, հանքային ջուր` գոլ վիճակում և ուտել չգրգռող կերակուր` փոքր չափաբաժիններով:
Խրոնիկական գաստրիտի դեպքում, երբ թթվայնությունը բարձր է, սննդակարգում պետք է ընդգրկել կաթնամթերք (բացառելով մածունը), շիլաներ (գլխավորապես հնդկացորենի և վարսակի), չոր հաց, ավելի լավ է լավաշ, պաքսիմատ, չորացրած թխվածքաբլիթ (ւսպոՓօ), կարագով կամ բուսական յուղով եփած ապուրներ` առանց տոմատի, սննդակարգից բացառել արգանակները: Կարելի է ուտել տավարի, հավի խաշած միս` առանց համեմունքների, բժշկական երշիկ, նրբերշիկ, խիստ սահմանափակել քաղցրավենիքի և հրուշակեղենի քանակը, քանի որ դրանք ուժեղացնում են այրոցի զգացումը, բխկոցները: Եթե ստամոքսի ցավերն ուժեղ չեն, սննդակարգում կարելի է ներառել թեթև աղցաններ, վինեգրետ` առանց սոխի, սխտորի ու համեմունքների: Ցանկալի չէ խմել սուրճ և թունդ թեյ,«Պեպսի-կոլա» «Ֆանտա», ինչպես նաև ալկոհոլային խմիչքներ:
Քանի որ ծիրանի և խաղողի հյութերը գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը և բարձրացնում թթվայնությունը, ուստի դրանք հակացուցված են: Նպատակահարմար է փոքր քանակությամբ և հաճախակի խմել հանքային ջուր` գոլ վիճակում:
Ցածր թթվայնությամբ խրոնիկական ստամոքսաբորբի ժամանակ խնայող սննդակարգի պահպանումը պարտադիր չէ: Միայն պետք է սահմանափակել թարմ հացի և հրուշակեղենի քանակը, որոնք ստամոքսում ծանրության զգացում են առաջացնում: Եթե ստամոքսի բորբոքումը թույլ է արտահայտված, խորհուրդ է տրվում ուտել լիարժեք և բազմազան, վիտամիններով հարուստ սնունդ:
Ստամոքսի խոցային հիվանդության ժամանակ նույնպես մեծ նշանակություն ունի սննդակարգը: Նախ և առաջ պետք է պահպանել սննդի մաս-մաս ընդունման սկզբունքը` օրական 5-6 անգամ: Ի տարբերություն մյուս հիվանդությունների, այս դեպքում թույլատրվում է ուտել երեկոյան ժամերին, քանի որ հիվանդները գիշերային քաղցի զգացում են ունենում, որն ուղեկցվում է ցավերով: Պետք է ուտել խաշած սննդատեսակներ, խմել օրական մինչև 1,5 լ հեղուկ:
Անհրաժեշտ է, որ խոցային հիվանդության սրացման ժամանակ սննդակարգը լինի չափազանց խնայող, նրանում ընդգրկելով թարմ կաթնաշոռ, կաթ` գոլ վիճակում, անալի պանիր, կարագ, թերխաշ ձու, ջրով եփած շիլաներ, առանց տոմատի թեթև ապուր, բացառվում են արգանակը, չոր հացն ու լավաշը: Արգելվում են տապակած և ճարպոտ կերակուրները, թթուները, մարինադները, ապխտած մթերքը, պահածոները, սպանախը, թրթնջուկը, սոխը, սխտորը, սուրճը, թունդ թեյը: Պետք է սահմանափակել քաղցրավենիքի, ալյուրից պատրաստած կերակուրների քանակը:
Չափազանց զգույշ պետք է լինել ստամոքսի արյունահոսող խոցային հիվանդության ժամանակ: Այս դեպքում առաջին 5 օրը անկողնային ռեժիմը պարտադիր է: Խորհուրդ է տրվում խմել միայն սառը հեղուկներ, այդ թվում` առանց գազի հանքային ջրեր, հյութեր, կիսել, ուտել թերխաշ ձու, անալի պանիր, դիետիկ թարմ կաթնաշոռ, վերմիշելով ապուր` տրորած վիճակում, կուլ տալ կարագի փոքր կտոր: Սկսած 5-րդ օրվանից` կարելի է սննդակարգն աստիճանաբար ընդլայնել, սնունդն ընդունել մաս-մաս, ուտել տավարի խաշած միս (ավելի լավ է շոգեխաշած կոտլետ), հավի միս, ձուկ, բժշկական երշիկ, ոչ ճարպոտ նրբերշիկ: Մրգային, հատկապես խնձորի, նռան և բալի հյութերին, ինչպես նաև մասուրի եփուկին պետք է ջուր ավելացնել: Կարելի է խմել ոչ թունդ թեյ` ավելացնելով կաթ կամ սերուցք: Սուրճն արգելվում է:
Ստամոքսի վիրահատությունից հետո սկզբնական շրջանում պետք է խստորեն, չափազանց խնայող սննդակարգ պահպանել, որը հետագայում, ստամոքսի կամ 12- մատնյա աղիքի վիրահատությունից հետո` վերականգնման փուլում կարելի է աստիճանաբար ընդլայնել: Հարկավոր է սնվել օրը 4-6 անգամ: Կերակուրը պետք է պատրաստված լինի շոգեխաշման եղանակով:
Խորհուրդ է տրվում ուտել չոր հաց կամ լավաշ, թխվածքաբլիթներ, չոր բիսկվիտ: Կաթնամթերքից կարելի է օգտագործել կաթ, թթվասեր, դիետիկ կաթնաշոռ, անալի պանիր: Կարելի է ուտել նաև կարագ, թերխաշ ձու, շոգեխաշած կոտլետ, տավարի, հորթի, հավի միս, խաշած ոչ ճարպոտ ձուկ, բժշկական երշիկ, նրբերշիկ: Օգտակար են ձավարեղենով և բանջարեղենով (կարտոֆիլով, գազարով), ոչ ճարպոտ արգանակով պատրաստած ապուրները: Խորհուրդ են տրվում կարագով շիլաներ, խաշած մակարոնեղեն, բնական մեղր, մուրաբաներ` քիչ քանակությամբ, կաթնային և մրգային սոուսներ, կիսել, կաթով ոչ թունդ թեյ, ջրով բացած կոմպոտներ, կիսաքաղցր մրգեր:
Պետք է սահմանափակել կաթնային քաղցր ջրիկ շիլաները (հատկապես սպիտակաձավարով, բրնձով), ինչպես նաև քաղցր կաթը, թեյը, կակաոն, թթխմորով պատրաստած խմորեղենը և խմորից պատրաստած այլ ուտեստները` տաք վիճակում, կանաչեղենից պատրաստած կերակրատեսակները, մսեղենից` ուղեղը, թոքը, երիկամն ու լյարդը: Անհրաժեշտ է սննդակարգից բացառել խոզի, ոչխարի միսը, արգանակները, բանջարեղենային թունդ եփուկները, բորշչը, թթուները, մարինադները, ապխտած մթերքը, պահածոները, տորթերը, պիրոժնին, շոկոլադը, կաղամբը, լոբազգիները, սպանախը, թրթնջուկը, բողկը, սոխը, սխտորը, թթու և շատ քաղցր մրգերը, բալը, հաղարջը, կիտրոնը, գազով ըմպելիքները, ալկոհոլը, թունդ թեյը, սուրճը:
Այս ամենը վկայում է, թե ինչպիսի կարևոր դեր ունի սնունդը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների բուժման հարցում: Այնպես որ, աշխատեք առաջնորդվել նշված խորհուրդներով, և դուք կխուսափեք ստամոքսի հիվանդություններից ու դրանց բարդություններից:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62083_6796040.jpg)
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
![](images/calendar.png)
![Ինչպես ճիշտ սնվել կարանտինի ժամանակ. nairimed.com Ինչպես ճիշտ սնվել կարանտինի ժամանակ. nairimed.com](up/article/small/file_57519_1668835.jpg)
Երբ երկրները խիստ միջոցառումներ են ձեռնարկում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, ինքնամեկուսացումը և կոմերցիոն կառուցվածքներում աշխատանքի ընդհատումը կարող են ազդել...
![](images/calendar.png)
![Սնուցումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ. oncology.am Սնուցումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ. oncology.am](up/article/small/file_55751_5012502.jpg)
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղին հաճախ նախորդում է քրոնիկական պանկրեատիտը կամ մարսողական համակարգի այլ հիվանդությունները: Եվ այս ախտաբանության ռիսկի գործոններից մեկը սխալ սնուցումն է՝ շատ ուտելը, արագ սննդի, ճարպային, սուր համեմված...
![](images/calendar.png)
![Գաստրոէնտերոլոգիայում կարևորված սննդակարգեր. հարցազրույց Ադելինա Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am Գաստրոէնտերոլոգիայում կարևորված սննդակարգեր. հարցազրույց Ադելինա Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_55229_8225803.jpg)
Ի՞նչ սննդակարգեր են կարևորվում գաստրոէնտերոլոգիական և լյարդային ախտաբանությունում:
Այս երկու օրգան-համակարգերի ախտահարումների դեպքում էլ շատ կարևոր է որոշակի սննդակարգ պահպանելը...
![](images/calendar.png)
![Բարձր տարիքային խմբի սնուցումը ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակ. oncology.am Բարձր տարիքային խմբի սնուցումը ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակ. oncology.am](up/article/small/file_54595_564921.jpg)
Չարորակ ուռուցքները ախտահարում են հիմնականում բարձր տարիքային խմբի մարդկանց։ Վերջին տարիներին նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճ բոլոր տարիքային խմբերում, սակայն այն հատկապես նկատվում է 60 տ անց տղամարդկանց...
![](images/calendar.png)
![Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_53979_9725864.jpg)
Աթերոսկլերոզի զարգացման պատճառները
Աթերոսկլերոզը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ 40-60 տարեկանում և 50 տարեկանն անց կանանց մոտ: Զարգացման հիմնական գործոններն են` սխալ սնունդը, նյութափոխանակության խանգարումները, ոչ ակտիվ կյանքը...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս սնվել կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում. oncology.am Ինչպե՞ս սնվել կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում. oncology.am](up/article/small/file_53149_6943841.jpg)
Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ախորժակը կարող է նվազել, սակայն, այնուամենայնիվ, արդյունավետ բուժման գրավականն առողջ սննդակարգն է: Բուժման ընթացքում ճիշտ սնուցումը կարևոր է, քան` երբևէ: Հիվանդության դեմ պայքարելու համար...
![](images/calendar.png)
![Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_51644_4586725.jpg)
Գրեթե յուրաքանչյուր հասուն մարդ ծանոթ է այրոցի նշաններին՝ կոկորդում այրող զգացողություն և բերանում` դառնահամություն: Եկեք հասկանանք, թե որտեղի՞ց է այն առաջանում և ինչպես վերացնել: Երբեմն առատ սեղանից հետո...
![](images/calendar.png)
![Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_51633_7264297.jpg)
Ավստրալացի փորձագետներն անվանել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշման բարձրացումը գերճնշման ժամանակ: Գերճնշումը թույլ արտահայտված ախտանիշների պատճառով համարվում է համր մարդասպան...
![](images/calendar.png)
![Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_51612_3758352.jpg)
Ճիշտ սնուցման շնորհիվ փսորիազով տառապող մարդը կարող է զգալիորեն ազդել հիվանդության ծանրության աստիճանի և ախտանիշների վրա: Փսորիազի ժամանակ ճիշտ սնուցման նպատակն օրգանիզմում որոշակի թթվահիմնային...
![](images/calendar.png)
![Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_51593_9791679.jpg)
Ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները նպաստում են աղիներում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ճեղքմանը: Ենթաստամոքսային գեղձի կողմից անջատված հորմոններից, օրինակ, ինսուլինը, արյան մեջ ապահովում է գլյուկոզայի...
![](images/calendar.png)
![5 ամենաթեթև և արդյունավետ սննդակարգերը 5 ամենաթեթև և արդյունավետ սննդակարգերը](up/article/small/file_48448_9701492.jpg)
Ժամանակակից սննդաբանների հավաստմամբ` նիհարելու համար նախատեսված լավագույն սննդակարգն այն է, որին կարելի է հետևել հարմարավետությամբ` առանց չսնվելու արդյունքում թուլությունից ընկնելու անհրաժեշտության: Գրում է Woman.ru-ն...
![](images/calendar.png)
![Մարգարիտա Կորոլյովայի սննդակարգը. 168.am Մարգարիտա Կորոլյովայի սննդակարգը. 168.am](up/article/small/file_47632_8245614.jpg)
Հանրահայտ սննդաբան Մարգարիտա Կորոլյովային, անկասկած, կարելի է վստահել: Չէ՞ որ նրա մեթոդով նիհարում են ռուսական էստրադայի ու կինոյի աստղերը: Կորոլյովան գիտական փաստարկներով ապացուցված իսկապես բազում...
![](images/calendar.png)
![Բրնձով սննդակարգ. 168.ամ Բրնձով սննդակարգ. 168.ամ](up/article/small/file_47130_5907320.jpg)
Fithacker.ru-ն գրում է, որ բրնձով սննդակարգը մշակվել է դեռ 1939թ. և նպատակ է ունեցել իջեցնել արյան ճնշումը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և լավացնել երիկամների վիճակը։ Բայց քանի որ այն մեծապես օգնել է նաև քաշի...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն